Չինաստանի Լյաոնին նահանգի մայրաքաղաք Շենյանում սեպտեմբերի 26-ին տեղի ունեցավ Լյաոնինի ներդրումների և առևտրի 5-րդ միջազգային ցուցահանդեսի բացման արարողությունը։ Այս մասին հայտնում է NEWS.am-ի թղթակիցը Չինաստանում։ Տոնավաճառը կտեւի մինչեւ սեպտեմբերի 29-ը։

Այն այս օրերին հարթակ կհանդիսանա ավելի քան 900 բիզնեսների հանդիպման համար՝ թե տեղական, թե միջազգային։ Գլխավոր ցուցահանդեսին զուգահեռ կանցկացվեն տոնավաճառներ, քննարկումներ, B2B հանդիպումներ։

Միջոցառումներին մասնակցելու համար Չինաստան են ժամանել ընկերություններ մի շարք երկրներից, այդ թվում Իրանից, Ռուսաստանից, Ֆրանսիայից։
Լյաոնին նահանգը նախորդ տարվա արդյունքներով տնտեսական ցուցանիշների կտրուկ աճ է գրանցել՝ գերազանցելով տնտեսական աճի ազգային միջին ցուցանիշները։
Տեղի կառավարությունը տոնավաճառի կազմակերպմամբ նպատակ ունի խթանել ներդրումները Լյաոնին նահանգում, որը «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնության շրջանակում Չինաստանը Ռուսաստանին կապող կարեւոր միջանցք է հանդիսանում։





Գայանե Ալեքսանյան,
Չինաստան





























