Ներիշխանական «ռազբորկաների» արդյունքում «Քաղաքացիական պայմանագրից» ձայներ են լսվում այն մասին, թե այս կամ այն պաշտոնյան լավ չի աշխատում, քաղաքացիները դժգոհ են ու դրա համար էլ իրենք պաշտոնանկություններ են անում: Բնականաբար՝ շրջանցվում է Նիկոլ Փաշինյանի անունը: Այս մասին իր էջում գրել է Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Գևորգ Ստեփանյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Հիմա հարց՝ «սկզբունքային» ՔՊԿ-ականներին:

Ձեր կուսակցությունը մեկ տարի առաջ Երևանում ստացավ մայրաքաղաքում ընտրական իրավունք ունեցողների 9 տոկոսի չափ քվե ու մի կերպ՝ կոալիցիայով-բանով պահեց քաղաքապետի պաշտոնը։

Այս ընթացքում Երևան քաղաքի կառավարումը ձախողվել է տարբեր ոլորտներում ու երևանցիների մեծամասնությունը դժգոհ է ձեր իշխանության կառավարումից։

Եթե այդքան մտահոգ եք քաղաքացիների բողոքներից, ապա ինչու՞ եք չնկատելու տալիս և՛ համապետական, և՛ տեղական մակարդակներում կառավարման տապալումները: Եթե վստահ եք, որ քաղաքացին ձեզ վստահում է, ապա գնացեք նոր ընտրությունների:

Օրինակ՝ Երևանում: Վախենու՞մ եք: Բա գոռում էիք՝ ասեք, կանենք: Ասում ենք՝ գնացեք արտահերթ ընտրությունների: Մանավանդ որ ձևն էլ հուշել ենք, ՔՊԿ-ական քաղաքապետն էլ հայտարարել է, որ եթե լուծում լինի՝ չեն վախենում ու կգնան արտահերթի:

Բա գնացե՛ք, ինչու՞ եք ոտներդ կախ գցում:

Դուխո՛վ: