ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի դեմ պայքարի միջազգային օրվան նվիրված միջոցառումների շարքը մեկնարկել է այսօր` դեկտեմբերի 5-ին սկսված ֆորումով:

Ֆորումի ընթացքում ուսանողներին ներկայացվել են զեկույցներ «ՁԻԱՀ-ի պաթոգենեզը», «ՁԻԱՀ-ի գենետիկ ծագումը» եւ «ՁԻԱՀ-ի սոցիալական կողմերը. ազգային ավանդույթների խաշտպանությունը ինչքանով է նպաստում ՁԻԱՀ-ի տարածման կանխարգելմանը» թեմաներով:

Ֆարումը կազմակերպել է ՀՀԿ երիտասարդական կազմակերպությունը եւ Երեւանի Մ.Հերացիի անվան պետական բժշկական համալսարանի ուսանողական խորհրդարանը:

Քննարկման ընթացքում հրավիրված մասնագետները պատասխանել են նաեւ ուսանողների հարցերին: Քննարկման ավարտին ուսանողներին բաժանվել են տեղեկատվական բնույթի բուկլետներ եւ թերթիկներ:

Դեկտեմբերի 6-ին միջոցառումները կեզրափակվեն ԵՊԲՀ-ի բակում, որտեղ տեղի կունենա ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի տարածման կանխարգելումը քարոզող ֆլեշ-մոբը:

Միջոցառման նպատակն է երիտասարդության ուշադրությունը հրավիրել այս արդիական խնդրի վրա եւ կոչ անել միավորել բոլոր ջանքերը ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի համաճարակի դեմ պայքարի գործում: Հայաստանում մարդու իմունային անբավարարության վիրուսով վարակվածության դեպքերի արձանագրումը սկսվել է 1988 թվականից: