Լոռիի մարզի Լորուտ համայնքում խոզերի աֆրիկյան ժանտախտ հիվանդություն չկա: Այս մասին պարզ է դարձել, երբ ստացվել են այսօր` դեկտեմբերի 6-ին ստացվել են փորձաքննության արդյունքները:
Հայաստանի գյուղատնտեսության նախարարության «Անասնաբուժասանիտարիայի, սննդամթերքի անվտանգության եւ բուսասանիտարիայի ոլորտի ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Մամիկոն Գասպարյանը NEWS.am-ի թղթակցի հետ հեռախոսազրույցում հայտնեց, որ առավոտյան արդեն հայտնի են դարձել լաբորատոր փորձաքննության արդյունքները, համաձայն որի, Լորուտի խոզերի մոտ ոչ թե Աֆրիկյան ժանտախտ հիվանդություն կա, այլ` սովորական կերային հիվանդություն:
Մամիկոն Գասպարյանը հավելեց նաեւ, որ թունավորման դեպքում տարածման վտանգը բացառվում է եւ հիվանդ խոզերին հարկադիր մորթի ենթարկելով արդեն մեկուսացվել է հիվանդության տարածումը:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի սկզբին Լոռիի մարզի Լորուտ համայնքում խոզերի անկման դեպք էր գրանվել, խոզերն հրաժարվել են կերից, ունեցել են բարձր ջերմություն: Տեղի անասնաբույժներն ու մայրաքաղաքից ժամանած մասնագետները, ախտանիշներից ելնելով, նախնական, չհաստատված վարկած էին սահմանել խոզերի աֆրիկյան ժանտախտ հիվանդությունը, ինչի համար էլ հարկադիր մորթի էին ենթարկվել 1 տնտեսության 6 խոզերից երկուսը: Նշանակվել էր լաբորատոր փորձաքննություն:




























