Թուրքիայի Իմրալը կղզում ցմահ բանտարկված PKK-ի (Քուրդիստանի բանվորական կուսակցություն) առաջնորդ Աբդուլլահ Օջալանի եւ փաստաբանների միջեւ տեղի ունեցած հանդիպումների ձայնագրությունները կորել են։
Թուրքական Sabah-ի փոխանցմամբ՝ Ստամբուլի հատուկ իրավասություններով դատախազությունը վերջին օրերին ձերբակալված փաստաբանների գործին նյութեր ավելացնելու համար Իմրալը կղզու բանտի ղեկավարությունից պահանջել էր Օջալանի եւ նրա փաստաբանների միջեւ տեղի ունեցած հանդիպումների ձայնագրությունները։ Սակայն բանտի աշխատակիցները հայտնել են, թե այդ ձայնագրություններն իրենց մոտ չեն։
Նշենք, որ օրեր առաջ Թուրքիայում ձերբակալվել են 42 փաստաբաններ, ովքեր տարբեր ժամանակներում հանդիպել են Իմրալը կղզում ցմահ բանտարկված Աբդուլլահ Օջալանի հետ։ Նրանք մեղադրվում են Օջալանի հրահանգները PKK-ին հասցնելու մեջ, որի համար դատարանը պահանջել է հանդիպումների ձայնագրությունները։




























