Forbes ամսագիրը հրատարակել է իր վարկածով աշխարհի ամենաազդեցիկ մարդկանց ցանկը: Առաջին եռյակը գլխավորել են ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման, Չինաստանի նախագահ Հու Ձինտաոն և Ռուսաստանի վարչապետ Վլադիմիր Պուտինը: ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւն աշխարհի ամենաազդեցիկ մարդկանց ցանկում զբաղեցրել է 43-րդ տեղը։

Չորրորդ տեղում ԱՄՆ դաշնային պահուստային համակարգի ղեկավար Բեն Բերնանկեն է, նրան հաջորդում է Google ընկերության հիմնադիրներ Սերգեյ Բրինը և Լարի Փեյջը: