Գլոբալ նորարարության ինդեքս 2024-ում Հայաստանը զբաղեցրել է 63-րդ տեղը աշխարհի 133 տնտեսությունների շարքում։ Գլոբալ նորարարության ինդեքսը (GII) դասակարգում է համաշխարհային տնտեսությունները՝ ըստ նրանց նորարարական կարողությունների:

Անցյալ տարի Հայաստանը զբաղեցրել է 72-րդ հորիզոնականը, իսկ 2022-ին՝ 80-րդ հորիզոնականը։

Վերջին 4 տարիների ընթացքում Հայաստանի լավագույն ցուցանիշը գրանցվել է 2020 թվականին՝ 61-րդ հորիզոնականը։ 2021 թվականին երկիրը զբաղեցրել է 69-րդ հորիզոնականը։

Այս տարի Ադրբեջանը զբաղեցրել է 95-րդ, իսկ Վրաստանը՝ 57-րդ հորիզոնականը։

Վարկանիշային աղյուսակում Թուրքիան 37-րդ հորիզոնականում է, Ռուսաստանը՝ 59-րդ, Իրանը 64-րդ հորիզոնականում։

Լավագույն հնգյակում ընդգրկվել են Շվեյցարիան, Շվեդիան, Միացյալ Նահագները, Սինգապուրը և Միացյալ Թագավորությունը։