Գազայի հատվածի հյուսիսի Բեյթ Լահիյա քաղաքի վրա իսրայելական հարվածների զոհերի թիվը հասել է 93-ի, հայտնում է BBC-ն։ Իսրայելի օդային հարվածը, որի էպիկենտրոնը հարվածել էր հինգ հարկանի բնակելի շենքին, Միացյալ Նահանգները սահմռկեցուցիչ է անվանել։ Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է, որ խաղաղ բնակիչների մահվան մասին տեղեկությունները ստուգում է:
Al Jazeera-ն հայտնում է, որ Ֆրանսիան արտաքին գործերի նախարարության մակարդակով «խստորեն դատապարտել է» երեքշաբթի Գազայի հյուսիսային հատվածի վրա Իսրայելի հարվածը, որի հետևանքով շենքը փլուզվել է և մահացել առնվազն 93 պաղեստինցի, նրանց թվում՝ մեծ թվով երեխաներ:
«Գազայի հյուսիսում կիրառված պաշարումը պետք է անհապաղ դադարեցվի»,-ասված է ԱԳՆ հայտարարության մեջ:





























