Չինաստանի հարավի Հայնան նահանգում «Տրամի» թայֆունի հետևանքով զոհվել է 7 մարդ, մեկ մարդ էլ անհետ կորել է։

Ըստ Xinhua գործակալության՝ դրա մասին հայտնել են Արտակարգ իրավիճակների կառավարման դեպարտամենտից:  

Այս տարի 20-րդ «Տրամի» թայֆունի պատճառով հոկտեմբերի 28-ից հորդառատ անձրևները մոլեգնում են Հայնանի շատ շրջաններում, տարհանվել է ավելի քան 40 հազար մարդ։