Իսպանիայի պաշտպանության նախարար Մարգարիտա Ռոբլեսը հայտնել է, որ երկրի արեւելքում հեղեղումների հետեւանքով մեծ է անհետ կորած մարդկանց թիվը։

«Ինչ վերաբերում է անհետ կորածներին, մենք առայժմ չենք կարող ճշտել տվյալները,- ասել է նա Telecinco հեռուստաալիքի հարցազրույցում։- Անհետ կորածները շատ են»։

Հոկտեմբերի 29-ին Իսպանիայի պետական օդերեւութաբանական գործակալությունը աննպաստ եղանակի մասին նախազգուշացում է հայտարարել երկրի տարբեր շրջաններում ուժեղ անձրեւների պատճառով։ Թագավորության հարավում եւ արեւելքում հորդ անձրեւների պատճառով գետերի մակարդակը հասել է առավելագույնի։ Վալենսիայում հեղեղումների հետեւանքով զոհվել է 92 մարդ, սակայն այժմ դեռ շարունակվում են որոնողական աշխատանքները։ Իսպանիայի այլ շրջաններում վատ եղանակի զոհ է դարձել երեք մարդ։ Երկրի իշխանությունները հոկտեմբերի 31-ից մինչեւ նոյեմբերի 2-ը սուգ են հայտարարել։

Հոկտեմբերի 31-ին եղանակի հետ կապված նախազգուշացումը պահպանվում է երկրի շրջաններում, այդ թվում Վալենսիայում։