Volkswagen-ը (VW) IG Metall արհմիության հետ թիմային բանակցությունների ընթացքում առաջարկել է 10%-ով նվազեցնել աշխատակիցների աշխատավարձերը, գրում է osnmedia-ն։
Հայտարարության մեջ ընկերությունը նշել է, որ ավտոարդյունաբերության տնտեսական ճգնաժամի պայմաններում Volkswagen-ը չի կարողանում բավարարել աշխատավարձի 7%-ով բարձրացման վերաբերյալ արհմիության պահանջները:
Ընկերությունում պնդում են, որ աշխատավարձի 10%-ով կրճատումն Volkswagen-ին հնարավորություն կընձեռի ֆինանսավորել ապագա ներդրումները, որոնք անհրաժեշտ են մրցունակ մնալու և աշխատատեղերը պաշտպանելու համար:
Volkswagen-ի գլխավոր բանակցող Արնե Մայսվինկելը մտահոգություն է հայտնել եվրոպական ավտոարդյունաբերության, հատկապես Գերմանիայում առկա իրավիճակի վերաբերյալ՝ ընդգծելով, որ հաջող գործունեությունը զբաղվածության պահպանման համար անհրաժեշտ նախապայման է։ Կոնցեռնը նախատեսում է միաժամանակ փակել Գերմանիայում երեք գործարան և տասնյակ հազարավոր աշխատատեղեր կրճատել։





























