Թուրքիայի Անթալիայի նահանգի կրոնական գործերի վարչության հոգեւորականներից մեկը Թուրքիայի հանրապետության հիմնադրման օրը Աթաթուրքին եւ Թուրքիայի ժամանակակից հանրապետությունը վիրավորող գրառում է կատարել սոցկայքում։

Թուրքական Cumhuriyet–ի փոխանցմամբ՝ Անթալիայի կրոնական գործերով վարչության հոգեւորականներից Յ.Դ.–ն գրել է, որ Թուրքիայի հանրապետության հռչակման ձեւը լրիվ խայտառակություն է։ Նա նշել է, թե դեմ է երկրում աշխարհիկության պարտադրմանը։

Այս գրառումը մեծ արձագանք է գտել Թուրքիայում, որից հետո նրա դեմ որոշ կազմակերպություններ դատական հայց են ներկայացրել։