Դանիայի վարչապետ Մետե Ֆրեդերիկսենը երեքշաբթի հայտարարել է, որ Դանիան ավելի քան 130 միլիոն եվրոյի նոր նվիրատվություն է կատարում Ուկրաինայի ռազմական արդյունաբերության զարգացման համար, և որ դա վերջին ներդրումն է այդ ոլորտում, հաղորդում է Reuters-ը։
«Եվ այսօր ես ուրախ եմ Դանիայից Ուկրաինային նոր նվիրատվության մասին հայտարարելու համար: Ավելի քան 130 միլիոն եվրո՝ ուղղակիորեն Ուկրաինայի պաշտպանական արդյունաբերությանը, քանի որ այժմ մենք գիտենք, թե ինչի է ունակ ձեր արդյունաբերությունը»,- ասել է Ֆրեդերիկսենը Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ ճեպազրույցում։- Որովհետև մենք գիտենք, որ այդ ներդրումներն իրական ազդեցություն ունեն ռազմադաշտում տիրող իրավիճակի վրա։ Եվ վստահ եղեք, որ մեր աջակցությունը երկարաժամկետ է»։
Զելենսկին իր հերթին ասել է, որ Ուկրաինան և Դանիան «հատուկ մոդել» են ստեղծել այլ երկրներից ներդրումներ ներգրավելու համար։
«Բոլոր հյուսիսային երկրներն արդեն միացել են, գործընկերներն ավելի քան մեկ միլիարդ դոլար են ներդրել մեր արդյունաբերության մեջ»,- ասել է Զելենսկին՝ հավելելով, որ ծրագիրը ներառում է անօդաչու թռչող սարքերի, հրթիռների և հրետանու արտադրություն։
Դանիան իր տնտեսության չափերի համեմատ ռազմական օգնություն տրամադրող ամենախոշոր մատակարարներից մեկն է։ Օգնության զգալի մասն ուղղվել է հատկապես Ուկրաինայի պաշտպանական արդյունաբերության զարգացմանը։




























