Հայաստանն ընդգրկված է լեռնային տարածքների ամենաբարձր տոկոս ունեցող երկրների ցանկում։ Այս մասին ասվում է RankingRoyals կայքի կազմած վարկանիշում։

Առաջին տեղը զբաղեցնում է Բութանը, որտեղ տարածքի 98,8%-ը լեռնային է։

Երկրորդ տեղում Տաջիկստանն է՝ 91,9 տոկոս, երրորդում՝ Ղրղզստանը՝ 90,7 տոկոս։

Նրանց հետևում են Լեսոտոն՝ 90,5% և Չեռնոգորիան՝ 89,3%։

Հայաստանը վարկանիշում զբաղեցրել է վեցերորդ տեղը՝ 85,9% լեռնային տեղանքով։