Թբիլիսիում Վրաստանի խորհրդարանի մոտ ցուցարարները վնասել են արտաքին լուսավորությունը և այլ սարքավորումներ՝ հեղեղելով էլեկտրական լարերը, հայտնում է «Новости-Грузия»-ն՝ վկայակոչելով ՆԳՆ հայտարարությունը։

«Հավաքվածներից ոմանք ընդհարվել ենլ իրավապահների հետ, բանավոր վիրավորել նրանց, վնասել շենքի արտաքին լուսավորությունը և այլ սարքավորումներ, այրել էլեկտրական լարերը»,-ասված է գերատեսչության հաղորդագրության մեջ։

Նրանց տեղեկություններով՝ ուժայինների ուղղությամբ անհայտ առարկաներ են նետվել, ինչի հետևանքով մեկ սպա վիրավորվել է։

Գերատեսչությունը ցուցարարներին կոչ է արել զերծ մնալ անօրինական գործողություններից և հետևել ոստիկանության պահանջներին։ Հակառակ դեպքում ՆԳՆ-ն խոստանում է օրենքով նախատեսված միջոցներ ձեռնարկել։

Իրավիճակը սրվել է Զուբալաշվիլի եղբայրների փողոցում գտնվող խորհրդարանի ծառայողական մուտքի մոտ։ Ցուցարարները ոստիկանների վրա տարբեր առարկաներ են նետել՝ շշեր, ճայթուկներ, ներկերով գնդիկկներ։ Ուժայիններն այս ամենը վերադարձրել են ամբոխին՝ անպարկեշտ ժեստերի ուղեկցությամբ։

Ջրցան սարքը բերվել է պատրաստության։ Բարձրախոսների միջոցով քաղաքացիներին հորդորում են ցրվել։