Սլովակիան ցանկանում է պահպանել Ռուսաստանից նավթի և գազի փոխադրման գործող տարանցիկ միջանցքները, քանի որ դրանք հուսալի են և ունեն կայուն գներ, հինգշաբթի Facebook-ում իր ռուս գործընկեր Սերգեյ Լավրովի հետ հանդիպումից հետո հայտարարել է Սլովակիայի արտգործնախարար Յուրայ Բլանարը։

«Թեև աշխատում ենք այդ մատակարարումները դիվերսիֆիկացնելու ուղղությամբ, մեզ համար կարևոր է ապահովել մատակարարումները անհրաժեշտ ծավալներով և շահավետ գնով»,-նշել է Բլանարը Մալթայում Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության հանդիպման շրջանակում անցկացված հանդիպումից հետո: