Պակիստանի դատարանը հինգշաբթի նախկին վարչապետ Իմրան Խանին և նրա տասնյակ զինակիցներին դատապարտել է բանտարկության՝ անցյալ տարի ռազմական և կառավարական օբյեկտների վրա հարձակումներ մարդկանց հրահրելու մեղադրանքով, հայտնել են պաշտոնյաները և նրա կուսակցության ներկայացուցիչները, հաղորդում է Associated Press-ը:

Ըստ պաշտոնյաների և Պակիստանի «Թեհրիք-է-Ինսաֆ» կուսակցության՝ Խանն իրեն մեղավոր չի ճանաչել, երբ Ռավալպինդի կայազորային քաղաքի դատարանում մեղադրանքներն ընթերցել են նրա ներկայությամբ:

Խանը և մյուսները դատվելու են ահաբեկչության դեմ պայքարի օրենքներով, որոնք ենթադրում են մինչև ցմահ ազատազրկում: Խանի կուսակցությունը հայտնել է, որ հինգշաբթի ոստիկանությունը ձերբակալել է նաև կուսակցական բարձրաստիճան գործիչ, խորհրդարանի ներկայիս ընդդիմության առաջնորդն Օմար Այուբ Խանին: Նա հետախուզման մեջ էր անցած շաբաթ մայրաքաղաքում բռնություն հրահրելու այլ մեղադրանքներով:

Խանի և նրա տասնյակ կուսակիցների դեմ մեղադրանքները առաջադրվել են 2023 թվականի մայիսի 9-ին տեղի ունեցած բռնությունների առնչությամբ:

Այդ ժամանակ հազարավոր ցուցարարներ հարձակվել են Ռավալպինդիի կայազորային քաղաքում տեղակայված ռազմական շտաբի վրա, ներխուժել արևելյան Փենջաբ նահանգում տեղակայված Միանվալի ավիաբազա և երկրի հյուսիս-արևմուտքում հրդեհել Պակիստանի պետական ​​ռադիոյի շենքը։

Խանը պաշտոնանկ է արվել 2022 թվականի ապրիլին անվստահության քվեով, սակայն մնացել է առաջատար ընդդիմադիր գործիչ և այդ ժամանակվանից ի վեր ներգրավված է եղել ավելի քան 150 քրեական գործերի մեջ, որոնք նրա կուսակցության ներկայացուցիչների պնդմամբ՝ պայմանավորված են քաղաքական դրդապատճառներով: