Երեւանում, դեկտեմբերի 12-ին, ժամը 9.30-ի սահմաններում, «Ֆոլքսվագեն-Պասսատ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Աբովյան փողոցում՝ Խ. Աբովյանի անվան հուշարձանի մոտ, վրաերթի է ենթարկել 38-ամյա մի կնոջ:

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ վարորդն իր ավտոմեքենայով կնոջը տեղափոխել հիվանդանոց:

Կատարվում է քննություն: