Ֆինլանդիան Ուկրաինային կտրամադրի 25 միլիոն եվրո արժողությամբ ռազմական օգնության նոր փաթեթ, հայտնում է УНИАН-ը։ Այն կներառի, մասնավորապես, ձմեռային տեխնիկա ուկրաինացի զինվորականների համար։ Այլ մանրամասներ անվտանգության նկատառումներից ելնելով չեն հաղորդվում։
Ընդսմին, երկրի պաշտպանության նախարարությունը նշել է, որ իրենք հաշվի են առել ինչպես Ուկրաինայի կարիքները, այնպես էլ Պաշտպանության ուժերի ռեսուրսային կարգավիճակը։ Սա կլինի 26-րդ օգնության փաթեթը, և ընդհանուր առմամբ Ֆինլանդիան Ուկրաինային 2,3 միլիարդ եվրոյի օգնություն է տրամադրել։




























