Ռումինիայի նախագահական ընտրությունների առաջին փուլի արդյունքները չեղարկվել են TikTok սոցիալական ցանցի դերի մասին հետախուզական փաստաթղթերի գաղտնազերծումից հետո, հայտնում է Reuters-ը։
Փաստաթղթերը հրապարակվել են չորեքշաբթի՝ դեկտեմբերի 4-ին, Ռումինիայի նախագահի կայքում, հաղորդում է BBC-ն։ Դրանք ցույց են տալիս, որ առաջին փուլում ամենաշատ ձայներ ստացած ծայրահեղ աջ թեկնածու Կալին Գեորգեսկուի TikTok նախընտրական քարոզարշավը նման էր Մոլդովայում և Ուկրաինայում Ռուսաստանի աջակցությամբ անցկացված մյուս քարոզարշավներին։
Փաստաթղթերում ուղղակիորեն չի ասվում, որ Ռուսաստանը փորձել է ազդել Ռումինիայի ընտրությունների արդյունքների վրա, սակայն համառորեն ակնարկում են դրա մասին։
Նախագահական ընտրությունների երկրորդ փուլը պետք է անցկացվեր կիրակի՝ դեկտեմբերի 8-ին։




























