Ֆրանսպրես գործակալությունը՝ հղում անելով դիվանագիտական աղբյուրներին, հայտնում է, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին կարող է շաբաթ օրը ժամանել Փարիզ՝ վերականգնված Աստվածամոր տաճարի բացման արարողությանը։
Ակնկալվում է, որ բացման արարողությանը, ի թիվս այլոց, կմասնակցի նաև ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը, հայտնում է BBC-ն։
Ըստ Ֆրանսպրեսի աղբյուրների՝ «Զելենսկիին սպասում են Փարիզում», և նա , ըստ ամենայնի, հանդիպումներ կանցկացնի Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի հետ։
Ուկրաինայի կառավարությունում Ֆրանսպրես գործակալության անանուն զրուցակիցը հաստատել է, որ նման այց իսկապես կարող է տեղի ունենալ։
Պաշտոնական աղբյուրները դեռևս չեն հաստատել Զելենսկու՝ Փարիզ ծրագրված այցի մասին տեղեկությունը։




























