Ուկրաինայի ԱԳՆ-ն Սիրիայում գտնվող քաղաքացիներին կոչ է արել լքելու երկիրը՝ անվտանգության վատթարացող իրավիճակի պատճառով, հայտնում է УНИАН-ը։
«Նրանց, ովքեր որոշել են մնալ Սիրիայում, դեսպանատունը խորհուրդ է տալիս խուսափել մարդաշատ վայրերից, չմասնակցել հանրահավաքներին, ցույցերին, պահպանել անվտանգության միջոցներն ու կանոնները, չլքել բնակության վայրը, միշտ փաստաթղթեր ունենալ և դիտարկել երկրում կացությունը կրճատելու հնարավորությունը»,- ասված է Լիբանանում Ուկրաինայի դեսպանատան հաղորդագրության մեջ։




























