Սիրիայի Ընդդիմադիր և հեղափոխական ուժերի ազգային կոալիցիան հայտարարել է տարածաշրջանի և ամբողջ աշխարհի երկրների հետ ռազմավարական գործընկերության ցանկության մասին, հաղորդում է ՏԱՍՍ-ը։

«Կոալիցիան ակնկալում է ռազմավարական գործընկերություն տարածաշրջանի և աշխարհի երկրների հետ՝ Սիրիան իր բոլոր քաղաքացիների համար վերակառուցելու համար՝ անկախ նրանց էթնիկ կամ կրոնական պատկանելությունից», - ասվում է կոալիցիայի կայքում հրապարակված հայտարարության մեջ։

Կոալիցիան հավաստիացրել է, որ շահագրգռված է Սիրիային սահմանակից երկրներում անվտանգության պահպանմամբ և հանդես է գալիս «սիրիացիների կողմից հարևան պետությունների գործերին չմիջամտելու» օգտին։

Այսօր առավոտյան հայտնի է դարձել Դամասկոսը թուրքամետ ուժերին հանձնելու մասին։ Սիրիայի ներկայիս նախագահ Բաշար Ասադի իշխանությունը տապալվել է։ Նրա գտնվելու վայրը հայտնի չէ։

«Հայաթ Թահրիր ալ-Շամի» գլխավորած թուրքամետ խմբավորումների կայծակնային հարձակումը սկսվել էր նոյեմբերի վերջին։