Առնվազն տասը եվրոպական երկրների իշխանությունները հայտարարել են, որ դադարեցնում են Սիրիայից փախստականների ապաստանի դիմումների ուսումնասիրումը, հայտնում է BBC-ն։
Դրա մասին առաջինը հայտարարել են Գերմանիան և Ավստրիան։ Նմանատիպ որոշումներ են ընդունել նաև Շվեդիան, Հունաստանը, Դանիան և Նորվեգիան։
Ավելու ուշ նրանց են միացել Մեծ Բրիտանիան, Բելգիան, Նիդեռլանդները: Ֆրանսիայում ավելի ուշ պաշտոնական հայտարարություն կարվի, սակայն որոշումը նույնպես ընդունված է։
Որոշումները կոչվում են ժամանակավոր, բայց միայն Նիդեռլանդներն է հայտարարել մի ժամանակահատված, որի ընթացքում իշխանությունները որոշումներ չեն կայացնի սիրիացիներին ապաստան տրամադրելու վերաբերյալ՝ առաջիկա վեց ամիսներին, հայտնում է NOS պարբերականը։ Նիդեռլանդները չի նախատեսում արտաքսել սիրիացիներին, որոնց դիմումները դեռ չեն քննարկվել։




























