Հաջորդ տարվանից ճանապարհներին արագության գերազանցման համար տուգանքները կբարձրացվեն 50 տոկոսով: Դա բխում է Պետդումայի Պետական շինարարության և օրենսդրության կոմիտեի երկրորդ ընթերցմամբ հաստատած փոփոխություններից, հաղորդում է «Ведомости»-ն։
20 կմ/ժ-ից ավելի, բայց 40 կմ/ժ-ից պակաս արագության գերազանցման համար տուգանքը 500 ռուբլուց կդառնա 750 ռուբլի։
40 կմ/ժ-ից ավելի, բայց 60 կմ/ժ-ից պակաս արագության գերազանցման համար տուգանքը 1000-1500 ռուբլուց առաջարկվում է բարձրացնել, հասցնելով 2000 ռուբլուց մինչև 2250 ռուբլու դիապազոնի:
60 կմ/ժ-ից ավելի, բայց ոչ ավելի, քան 80 կմ/ժ արագության գերազանցման դեպքում տուգանքը կկազմի 3000 ռուբլուց մինչև 3750 ռուբլի (ներկայիս 2000–2500 ռուբլու փոխարեն):





























