ԱՄՆ գանձապետարանը հայտարարել է G7-ի վարկավորման նախաձեռնության շրջանակում Ուկրաինային 20 միլիարդ դոլարի ֆինանսավորման մասին:
Այդ միջոցները, որոնք ստացվում են Ռուսաստանի սառեցված ակտիվների եկամուտներից, պատերազմում Ուկրաինայի պաշտպանության համար կրիտիկական աջակցություն կլինի:
Նշվում է, որ 50 միլիարդ դոլարը, որը G7-ը միասին տրամադրում է այս նախաձեռնության շրջանակում, «իր խիզախ դիմադրության հարցում» կօգնի Ուկրաինային:




























