Թուրքիայում երկաթգծերից դուրս է եկել արագընթաց գնացքի երկու վագոն։ Այս մասին տեղեկացնում է թուրքական CNNturk-ը։
Թուրքիայի երկաթուղիների վարչության տվյալներով՝ Անկարա-Էսքիշեհիր ուղերթն իրականացնող արագընթաց գնացքի երկու վագոն, ռելսերի փոխման ժամանակ դուրս են եկել ռելսերից։ Վագոնների՝ գծերից դուրս գալու հետեւանքով զոհված կամ վիրավորներ չկան։ Ուղեւորներին տեղափոխելու համար ուղարկվել են անվտանգության ուժերին պատկանող ավտոբուսներ։ Որոշ սրտային հիվանդներ տեղափոխվել են հիվանդանոց։
Թուրքիայի տրանսպորտի նախարար Բինալի Յլդրըմը հայտնել է, որ լուրջ խնդիր չկա, պարզապես այդ հատվածում արագընթաց գծերից դեպի նորմալ գծեր անցնելուց է սխալ տեղի ունեցել եւ երկու վագոն գծերից դուրս է եկել։


























