Թայվանի զինված ուժերը կղզու մոտ գրանցել են չինական բանակի վեց ինքնաթիռ եւ վեց նավ։ Այս մասին տեղեկացրել է Թայվանի պաշտպանական գերատեսչությունն X-ում։

«Չինաստանի բանակի վեց ինքնաթիռ եւ վեց ռազմածովային նավ, որոնք գործում էին Թայվանի շրջակայքում, հայտնաբերվել են այսօր առավոտյան մինչեւ ժամը 6:00-ը: Չորս ինքնաթիռ հատել է միջին գիծը եւ մտել Թայվանի հարավարեւմտյան ՀՕՊ գոտի։ Մենք հետեւել ենք իրավիճակին եւ համապատասխան արձագանքել»,- նշվել է հաղորդագրությունում։

Թայվանի պաշտպանական գերատեսչությունը կանոնավորապես գրանցում է Չինաստանի թռչող սարքերի եւ նավերի մոտեցում կղզուն։