Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն, առաջիկա ամիսներին իր ծրագրած հրաժարականից հետո, մտադիր է հանգստանալ եւ ավելի շատ ժամանակ անցկացնել երեխաների հետ։
«Անհամբեր սպասում եմ հանգստանալու հնարավորությանը, կարճ դադար վերցնելուն, որպեսզի <...> ավելի շատ ժամանակ անցկացնեմ երեխաներիս հետ»,- MSNBC-ի հարցազրույցում ասել է կառավարության ղեկավարը։
Թրյուդոն երեք երեխա ունի։ 2023թ. նա բաժանվել է կնոջից՝ Սոֆի Գրեգուարից։
Հունվարի 6-ին Թրյուդոն հայտարարել է, որ կհրաժարվի Կանադայի իշխող Լիբերալ կուսակցության նախագահի պաշտոնից եւ հրաժարական կտա նոր լիբերալ առաջնորդի ընտրությունից հետո։ Բացի այդ, վարչապետը հայտնել է, որ խնդրել է Կանադայի գլխավոր գեներալ-նահանգապետ Մերի Սայմոնին մինչեւ մարտի 24-ը դադարեցնել ազգային խորհրդարանի աշխատանքը։ Նման միջոցը թույլ կտա նրան խուսափել վստահության քվեից, որն ընդդիմադիր կուսակցությունները նախատեսել էին հունվարի վերջին։





























