Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենը մեկ շաբաթ պառկել է հիվանդանոցում թոքաբորբի պատճառով, այժմ նա տանն է Գերմանիայում։ Այս մասին Բրյուսելում կայացած մամուլի ասուլիսում տեղեկացրել է հանձնաժողովի պաշտոնական ներկայացուցիչ Պաուլա Պինյուն։
«Հունվարի 2-ին նա գնացել է հիվանդանոց՝ ստուգման, եւ մոտ մեկ շաբաթ մնացել է հիվանդանոցում՝ մինչեւ հաջորդ ուրբաթ: Նա հիվանդանոցում էր մոտ մեկ շաբաթ»,- ասել է նա: Ըստ Պինյոյի՝ ԵՀ ղեկավարը ներկայում գտնվում է տանը՝ Գերմանիայում եւ ապաքինվում է։ Նա չի հստակեցրել, թե կոնկրետ երբ ֆոն դեր Լյայենը կվերադառնա աշխատանքի։
Հունվարի սկզբին Եվրահանձնաժողովում տեղեկացրել էին, որ ֆոն դեր Լյայենը հիվանդացել է թոքերի բորբոքմամբ եւ հունվարի առաջին երկու շաբաթներին չի կատարելու պարտականությունները։





























