Հյուսիսային Կորեան «չպարզված հրթիռ» է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ։ Այս մասին տեղեկացրել է Yonhap գործակալությունը՝ հղում կատարելով Կորեայի Հանրապետության Զինված ուժերի շտաբների պետերի կոմիտեին։
Ըստ գնահատականների, որոնք ներկայացրել է News1 գործակալությունը, խոսքը բալիստիկ հրթիռների մասին է։
Ավելի ուշ Yonhap-ը տեղեկացրել է, որ հարավկորեացի զինվորականները գրանցել են մի քանի, ինչպես ենթադրվում է, փոքր հեռահարության բալիստիկ հրթիռներ Հյուսիսային Կորեայից։
Սեուլի տվյալներով՝ արձակումը տեղի է ունեցել տեղական ժամանակով ժամը 09:30-ի սահմաններում Չագանդո նահանգի Կանգե քաղաքի տարածքից դեպի Ճապոնական ծով: «Զինված ուժերն ուժեղացնում են հսկողությունը լրացուցիչ արձակումների դեպքում, տեղեկություններ են փոխանակում Միացյալ Նահանգների եւ Ճապոնիայի հետ եւ պահպանում են լիակատար պատրաստվածությունը»,- նշվել է շտաբի պետերի կոմիտեի հաղորդագրությունում:
Հարավկորեական գնահատականներով՝ հրթիռները թռել են մոտ 250 կիլոմետր եւ ընկել Ճապոնական ծովը։ Հարավային Կորեայի նախագահի պաշտոնակատար, փոխվարչախպետ Չհվե Սան Մոկը հայտնել է, որ բալիստիկ հրթիռների արձակումը խախտում է ՄԱԿ Անվտանգության խորհրդի բանաձեւը։





























