Մի քանի օր առաջ կայացած, Արդարադատության նախարարության օրինականության վերահսկողության տեսչության պետի պաշտոնի քաղծառայության մրցույթին մասնակցած միակ մասնակիցը` տեսչության պետ Նորայր Փանոսյանը, չի հաղթահարել թեստավորման փուլը: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ՀՀ քաղծառայության խորհրդի մամուլի պատասխանատու Գոռ Աբրահամյանը:
Նա տեղեկացրեց, որ ըստ սահմանված կարգի, Նորայր Փանոսյանն այսուհետ այդ պաշտոնը չի կարող զբաղեցնել որպես քաղաքացիական ծառայող, փոխարենը կարող է լինել տեսչության պետի պաշտոնակատար մինչեւ հայտարարվի հաջորդ մրցույթը:
Աբրահամյանը դժվարացավ ասել, թե երբ կկայանա այդ պաշտոնի համար նախատեսված հաջորդ մրցույթը:




























