Լոռու մարզի փրկարական վարչության դիսպետչերական կետ, այսօր` դեկտեմբերի 17-ին, ժամը 13:30-ին, ահազանգ է ստացվել, որ Վանաձոր քաղաքի Տարոն 2 թաղամասի 89 շենքի ծխատարում հրդեհ է բռնկվել:

NEWS.am-ի թղթակիցը Վանաձորից հայտնում է, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ 4 հարկանի շենքի 2-4-րդ հարկերում տեղի է ունեցել ծխատարի մրի նստվածքի այրում` առանց հրդեհի: