Երեւանում, դեկտեմբերի 17-ին, ժամը 11.00-ի սահմաններում, «Ֆոլքսվագեն Տուարեգ» մակնիշի ավտոմեքենան Բարբյուսի փողոցում բախվել է էլեկտրասյանը:

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Կատարվում է քննություն: