Սեւան-Մարտունի-Գետափ ճանապարհի 41-րդ կմ-ին, դեկտեմբերի 18-ին, ժամը 09.30-ի սահմաններում, «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթեւեկելի մասից եւ շրջվել:
Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ վթարի հետեւանքով ուղեւորը մարմնական վնասվածքով դիմել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:



























