Երեւանում, դեկտեմբերի 19-ին, ժամը 17.30-ին, «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Դավիթ-Բեկի փողոցում վրաերթի է ենթարկել 53-ամյա տղամարդու:

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ վրաերթի ենթարկվածը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Կատարվում է քննություն: