Իսրայելի պաշտպանության բանակը (ՑԱԽԱԼ) հայտարարել է, որ այսօր զորավարժություններ է անցկացնում, որոնք կտևեն մինչև երեկո, Արևմտյան ափին, Հորդանան գետի հովտում՝ Մեռյալ ծովի առափնյա հյուրանոցներից ոչ հեռու, և Գոլանի բարձունքներում, հայտնում է Times of Israel-ը:

Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է, որ զորավարժությունների ընթացքում մշակվելու են  «ծայրահեղ սցենարներ», ներառյալ ներթափանցումը իսրայելական համայնքներ, զանգվածային անկարգությունները և բազմաթիվ միաժամանակյա միջադեպերն այդ տարածքում:

Իսրայելի պաշտպանության բանակը նախազգուշացրել է զորավարժությունների ընթացքում ռազմական տեխնիկայի տեղաշարժման և պայթյունների ձայների ավելացման մասին։