Քաթարը կիրակի օրը դատապարտել է Սաուդյան Արաբիայում պաղեստինյան պետություն ստեղծելու մասին Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուի արտահայտությունը, հայտնում է Reuters-ը։
Մերձավորարևելյան պետությունն իր դիրքորոշումն արտահայտել էլ արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ։
Պաղեստինյան ՀԱՄԱՍ-ի և Իսրայելի միջև հրադադարի շուրջ բանակցություններում Գազայի հատվածի գլխավոր միջնորդ Քաթարը Նաթանյահուի հայտարարությունը «սադրիչ» է անվանել։
Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուն այս շաբաթ առաջարկեց պաղեստինցիներին սեփական պետություն ստեղծել Սաուդյան Արաբիայում, այլ ոչ Գազայի հատվածում:
«Սաուդցիները կարող են Սաուդյան Արաբիայում պաղեստինյան պետություն ստեղծել։ Նրանք շատ հողեր ունեն», - ասել է Նաթանյահուն հինգշաբթի օրը Իսրայելի 14-րդ հեռուստաալիքին տված հարցազրույցում։





























