Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում գործադուլն ավարտվել է։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ԶՊՄԿ-ի լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Արայիկ Մարգարյանը։
Աշխատակիցներն ընդունել են ղեկավարության ներկայացրած առաջարկները, և կոմբինատում սկսվել է արտադրական գործընթացների վերագործարկումը
«Աշխատաակիցները ընդունել են առաջարկը, որը վերաբերում է հիմնական արտադրամասերի աշխատավարձերի համահարթեցմանը, որը կարծում եմ շատ արդար մոտեցում է»,- ասաց Մարգարյանը։
Հիշեցնենք` ԶՊՄԿ-ի մի շարք աշխատակիցներ հունվարի 31-ից գործադուլ են անում և պահանջում են բարձրացնել աշխատավարձերը: 2024 թվականի ընթացքում ՀՀ ամենախոշոր հարկատուն` ԶՊՄԿ–ն, 101 մլրդ 967 մլն դրամ հարկ է վճարել պետական բյուջե։




























