Զովունի-Եղվարդ ճանապարհի 3-րդ կմ-ին, դեկտեմբերի 21-ին, ժամը 10:00-ի սահմաններում, «Տոյոտա-Ալտեզա» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի մասից եւ  բախվել ձախակողմյան քարերին:

Հայաստանի ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Կատարվում է քննություն: