Չինաստանի իշխանությունները հետևողականորեն զարգացնում են բարձր մակարդակի ռազմավարական համապարփակ գործընկերային հարաբերություններ Ռուսաստանի Դաշնության հետ։ Այս մասին հայտարարել է Չինաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Լին Ցզյանը։
«Չինաստանն ու Ռուսաստանը նոր դարաշրջանում համապարփակ ռազմավարական գործընկերություն առաջ տանող գործընկերներ են։ Մենք հետևողականորեն պահպանում ենք սերտ համագործակցությունը բարձր մակարդակով», - ընդգծել է նա ճեպազրույցի ժամանակ՝ մեկնաբանելով Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուի ընթացիկ այցը Պեկին։
Ավելի վաղ, ՌԴ Անվտանգության խորհրդի մամուլի ծառայությունը հայտնել էր, որ Շոյգուն ժամանել է Պեկին՝ հանդիպելու Չինաստանի նախագահ Սի Ցզինպինի և Չինաստանի արտգործնախարար Վան Յիի հետ:




























