Ստամբուլում փետրվարի 27-ին Ռուսաստանի և Միացյալ Նահանգների պատվիրակությունների միջև երկու երկրների դիվանագիտական ​​առաքելությունների գործունեության կարգավորման հարցերի շուրջ խորհրդակցությունների ընթացքում ամերիկյան կողմը պաշտոնական նոտա է ներկայացրել ՌԴ ԱԳՆ Հյուսիսատլանտյան դեպարտամենտի տնօրեն Ալեքսանդր Դարչիևին ԱՄՆ-ում նոր արտակարգ և լիազոր դեսպան նշանակելու առնչությամբ:

Դրա մասին հայտնել է ՌԴ արտգործնախարարությունը։

Մոտ ժամանակներս նա մեկնելու է Վաշինգտոնի իր ծառայության վայր։