Երեւանում, այսօր` դեկտեմբերի 22-ին, 90 տարեկան հասակում մահացել է Հայաստանի ժողովրդական արտիստ, Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի մեներգչուհի Արմենուհի Միհրանի Թութունջյանը:

Վաստակաշատ արվեստագետի մահվան կապակցությամբ ստեղծված պետական հանձնաժողովը տեղեկացնում է. Արմենուհի Միհրանի Թութունջյանի քաղաքացիական հոգեհանգիստը տեղի կունենա դեկտեմբերի 23-ին, ժամը 18:00-ին  /Երեւան, Ամիրյան 15, բն. 76 հասցեում/: Հուղարկավորությունը` դեկտեմբերի 24-ին, ժամը 14:00 /Երեւան, Ամիրյան 15, բն. 76 հասցեից/: