«Երեւան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին եւ սպառողներին, որ, վթարի վերացման աշխատանքների հետ կապված, դեկտեմբերի 23-ին քաղաքի որոշ հատվածներում ջուր չի լինի:

Մասնավորապես, ժամը 9.00-ից մինչեւ դեկտեմբերի 24-ը ժամը 9-00-ն կդադարեցվի Շենգավիթ վարչական շրջանի` Նորագավիթի 14-րդ , 15-րդ փողոցների եւ 8-րդ, 9-րդ կիլոմետր` թաղամասերի, Արին-Բերդ փողոցի եւ նրբանցքների, Արցախի 4-րդ նրբանցքի, Էրեբունի օդանավակայանի եւ հարակից տարածքների  ջրամատակարարումը: