Ադրբեջանի հարավային շրջաններում բողոքի զանգվածային ալիք է սկսվել` կապված սոցիալ-տնտեսական ծանր պայմանների հետ: Այսպես, Ադրբեջանի Եվլախի շրջանի Բեյդիլի գյուղի բնակիչները բողոքի ակցիաներ են սկսել` հանդես գալով սոցիալական ծանր պայմանների դեմ: Այդ մասին հաղորդում է ադրբեջանական «Ենի Մուսավաթ» թերթը: Աղբյուրը հայտնում է, որ գյուղի միջնակարգ դպրոցին էլեկտրականություն չի մատակարարվում: Բնակիչները դժգոհության ալիք են բարձրացրել այդ կապակցությամբ, իսկ ամենից շատ մտահոգիչ է այն, որ հոսանքի վերականգնման համար գումար են պահանջումն բնակիչներից: Ուսուցիչներից պահանջել են, որ աշակերտներից գումար հավաքեն, միայն դրանից հետո կվերականգնեն էլեկտրականությունը:
Նմանօրինակ իրադրություն է ստեղծվել նաեւ Ախսուի շրջանում: «Բնակիչները հայտնում են, որ սոցիալ-տնտեսական ծանր պայմաններում շատերը ստիպված են լքել գյուղը: Գլխավոր խնդիրը վառելիքի բացակայությունն է»,-գրում է «Ենի Մուսավաթը»:
Հիշեցնենք, որ ավելի վաղ ադրբեջանական զորքեր են տեղակայվել Լենքորանի շրջանում քանի որ Նարիմանաբադ գյուղում բախումներ են սկսվել տեղաբնիկների եւ զինվորականների միջեւ:
Բացի այդ, Մասալը շրջանի 15 ընտանիք հացադուլ է հայտարարել` հանդես գալով Մասալըի մտավորականության հասարակական միության ղեկավար Գեզենֆեր Աղաեւի դեմ:




























