Թերթը գրում է, որ Իջեւանի նորընտիր քաղաքապետ Վարդան Ղալումյանը երեկ փորձել է անցնել քաղաքապետի պարտականությունների կատարմանը, սակայն հանդիպել է խոչընդոտի. նրան ասվել է, որ իր լիազորությունները մեկնարկում են դեկտեմբերի 25–ից։ «Ղալումյանը, սակայն, փաստարկում է, որ գործող քաղաքապետ Վ. Ներսիսյանի լիազորությունները պետք է ավարտվեն դեկտեմբերի 21-ին, քանի որ նա չորս տարի առաջ այդ օրն է ստանձնել պաշտոնը։ Այդպես է, թե՝ ոչ, կարող է ասել Տավուշի մարզի թիվ 41 ԸԸՀ նախագահ Աիդա Սարգսյանը։ Վերջինս, սակայն, մեր թղթակցին ասել է, որ նախորդ ընտրություններում Վարուժան Ներսիսյանի հաղթանակի մասին որոշումն արխիվում չեն գտնում, չկա։ Դա չպե՞տք է ձեզ մոտ լիներ, թղթակիցը հետաքրքրվել է Սարգսյանից։ «Ճիշտն ասած, մեզ մոտ պետք է լիներ, բայց ցավոք սրտի՝ չկա, չի պահպանվել, չկա արխիվում, ոչ մի տեղ չի երեւում։ Հիմա գրություն ենք պատրաստում եւ ԿԸՀ, եւ մարզպետարան, որ տեսնենք իրենց մոտ էդ որոշումը պահպանվե՞լ է, թե՝ ոչ»,– պատասխանել է նա։ Այսուհանդերձ, Վարդան Ղալումյանը հույս ունի, որ այսօր մարզպետարանի ներկայացուցիչները իրեն կներկայացնեն քաղաքապետարանի աշխատակազմին և քաղաքապետի լիազորություններին անցնելու հնարավորություն կտան»,-գրում է «Հայկական ժամանակ»-ը։
«Հայկական ժամանակ». Խոչընդոտո՞ւմ են Իջեւանի նորընտիր ԲՀԿ-ական քաղաքապետի աշխատ
Տեղադրություն




























