«Սասուն ջոկատի» հրամանատար, ԱԺ նախկին պատգամավոր, ՀԱԿ ներկայացուցիչ Սասուն Միքայելյանը Հրազդանում փետրվարի 12-ին տեղի ունենալիք ընտրություններում առաջադրելու է իր թեկնածությունը քաղաքապետի պաշտոնի համար: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ տեղեկացրեց ինքը` Սասուն Միքայելյանը:

Նրա խոսքով, իր որոշումը կայացրել է ժողովրդի ճնշման ներքո: «Ես միշտ պայքարել եմ եւ հիմա էլ պայքարելու եմ: Մենք գնում ենք արդար ընտրության: Ավելին` մեր պայքարը կայանալու է  նրանում, որ այս երկրում գոնե մեկ անգամ արդար ընտրություն կայանա: Ավելին` ամեն քայլի գնալու ենք, որ արդար ընտրություն լինի: Իսկ, եթե իրենք փորձեն ընտրությունները կեղծել դա արդեն իրենց խնդիրն է: Մենք պայքարելու ենք»,- ավելացրեց Սասուն Միքայելյանը:

Ի դեպ,  Հրազդանի քաղաքապետ, ՀՀԿ-ական Արամ Դանիելյանը եւս առաջադրելու է իր թեկնածությունը: