Թերթը գրում է, որ տառատեսակներ ստեղծող, «Մենք դեմ ենք օտարալեզու դպրոցների վերաբացմանը» նախաձեռնության անդամ Ռուբեն Թարումյանը մեկնաբանել է ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի երեկ արած այն հայտարարությունը, թե իրենց մտահոգությունների մի մասը պատվիրված էին եւ կեղծ, օտարալեզուդ պրոցների վերաբացման մասին երբեք խոսք չի գնացել, շարժումն էլ ընդամենը հակառուսական արշավ է իրականացրել: «Պարոն Թարումյանն ի պատասխան ասաց.«Վիսոցկին է դրան լավ պատասխանել. «Кто верит в Магомета, кто – в Аллаха, кто – в Иисуса»: Ինքը դրան է հավատում, ուրեմն դա իր պրոբլեմն է …Այսինքն ինքը գտնում է, որ ռուսական դպրոցները Սովետի ժամանակ չ՞են եղել, դրա համար էլ վերաբացում չի եղե՞լ: Չգիտեմ, այդ մարդու տրամաբանությունը ես չեմ հասկանում: Ինչ վերաբերում է նրան, թե իբր ինչ-որ բան պատվիրված է եղել, էլի ռուսական ասացվածքով կպատասխանեմ՝ մի չափիր քո արշինով»,- գրում է «Առավոտ»-ը:
Տեղադրություն




























