ՖԻՆՔԱ Հայաստանը միջազգային MFR վարկանիշային գործակալության կողմից արժանացել է «Հաճախորդների պաշտպանության » ամենաբարձր՝ ՈՍԿԵ մակարդակի հավաստագրի։

Այս հավաստագրումը ևս մեկ անգամ ապացուցում է, որ ՖԻՆՔԱ Հայաստանը առաջնորդվում է հաճախորդամետ քաղաքականությամբ՝ պահպանելով ֆինանսական ծառայությունների թափանցիկությունն ու պատասխանատու գործելակերպը, հոգ տանելով հաճախորդների իրավունքների և շահերի պաշտպանության մասին։

ՖԻՆՔԱ Հայաստանի գործադիր տնօրեն Սթիվեն Մայքլ Հասսը ընդգծեց MFR Gold հավաստագրի ձեռքբերման կարևորությունը՝ նշելով, որ այս հաջողությունը վկայում է հաճախորդների պաշտպանության նկատմամբ կազմակերպության անսասան դիրքորոշման մասին։ Նա նշեց, որ այս կարևոր նվաճումը ոչ միայն ուժեղացնում է հաճախորդների վստահությունը ՖԻՆՔԱ Հայաստանի նկատմամբ, այլև ամրապնդում է կազմակերպության նվիրվածությունը պատասխանատու ֆինանսական գործելաոճին՝ նպաստելով ավելի թափանցիկ և հաճախորդակենտրոն ֆինանսական համակարգի ձևավորմանը։

ՈՍԿԵ մակարդակի հավաստագրումը վկայում է, որ ՖԻՆՔԱ Հայաստանը համապատասխանում է հաճախորդների պաշտպանության միջազգային բարձրագույն չափանիշներին՝ առաջարկելով արդար և հուսալի ֆինանսական լուծումներ։

Ինչպես նշում է ՖԻՆՔԱ Հայաստանի գործառնական տնօրեն Սուրեն Մարգարյանը՝ այս հավաստագրով ևս մեկ անգամ հաստատվում է, որ կազմակերպությունը մշտապես առաջնորդվում է հաճախորդամետ մոտեցմամբ՝ դնելով հաճախորդների շահերի պաշտպանությունը գործունեության կենտրոնում։

Հաճախորդամետ գործունեությունից ելնելով՝ ՖԻՆՔԱ Հայաստանը շարունակաբար ներդրում է կատարում թվային նորարարությունների մեջ՝ ապահովելու հաճախորդների առավելագույն հարմարավետությունը։ Ելնելով դրանից ՖԻՆՔԱ-ն արդեն մեկնարկել է «ՖԻՆՔԱ» մոբայլ հավելվածը, որը թույլ է տալիս օգտվել ֆինանսական ծառայություններից ցանկացած պահի և ցանկացած վայրում, իրականացնել վարկերի հեռավար տրամադրում և մարում։ Թվային հարթակը կներառի նաև ավտոմատացված սքորինգային համակարգ՝ գործընթացն առավել դյուրին դարձնելու համար։ ՖԻՆՔԱ Հայաստանի նպատակն է դարձնել ֆինանսական ծառայությունները պարզ, արագ և հասանելի բոլոր հաճախորդների համար։

ՖԻՆՔԱ Հայաստանի կոմերցիոն տնօրեն Վարդան Հարոյանի խոսքերով այս հավաստագիրը փաստում է, որ կազմակերպությունը ոչ միայն ֆինանսապես օգնում է հաճախորդներին իրենց նպատակներին հասնելու համար, այլ նաև աջակցում է նրանց շահերի ու իրավունքների պաշտպանության հարցում։

ՖԻՆՔԱ Հայաստանը շարունակելու է զարգացնել և բարելավել իր ծառայությունները՝ պահպանելով հաճախորդների վստահությունը և ապահովելով առավել հարմարավետ ու հասանելի ֆինանսական լուծումներ։ Ընկերության համար կարևորագույն արժեքը իր հաճախորդներն են՝ այն մարդիկ, ովքեր վստահում են ՖԻՆՔԱ-ին։

904eb0f---------_690x387.jpg (72 KB)