Թուրքիայի իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցությունը (ԱԶԿ) հերքել է ընդդիմության մեղադրանքներն առ այն, որ հանրապետության իշխանությունները «հեղաշրջման փորձ» են կատարել՝ ձերբակալելով Ստամբուլի ընդդիմադիր քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուին։

Թուրքիայի իշխանությունների հասցեին մեղադրանքներ է հնչեցրել Ժողովրդահանրապետական ​​կուսակցության (որը ներկայացնում է Ստամբուլի քաղաքապետը) առաջնորդ Օզգյուր Օզելը։

«Օզգյուր Օզելը չի ​​կարող մեզ մեղադրել պուտչի մեջ», - լրագրողներին ասել է ԱԶԿ ներկայացուցիչ Օմեր Չելիքը։ Նա ընդդիմության առաջնորդին կոչ է արել ապացույցներ ներկայացնել այդ մեղադրանքների հետ կապված: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավորած կուսակցության ներկայացուցիչը նաեւ ասել է, որ տեղեկություն չունի Իմամօղլուի դեմ հարուցված գործի բովանդակության մասին։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ստամբուլի գլխավոր դատախազության կողմից իրականացվող կոռուպցիայի եւ ահաբեկչությանն աջակցության հետաքննության շրջանակում չորեքշաբթի ձերբակալվել է 106 կասկածյալներից 87-ը, այդ թվում՝ Իմամօղլուն։